Haber Türk-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հավանության է արժանացրել Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը և այն ուղարկել Սենատի հաստատմանը։
Սենատի հանձնաժողովը հունվարի 10-ին դիտարկելու է այդ օրինագիծը, ապա այն կուղարկվի Սահմանադրական դատարան, իսկ հունվարի 23-31-ը այն կքննարկեն պատգամավորները, այնուհետև կուղարկվի նախագահին, որի հաստատումից հետո օրինագիծը կստանա օրենքի ուժ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան Ֆրանսիայից հետ կանչված Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն պատրաստվում է առաջիկա 3-4 օրերին վերադառնալ Ֆրանսիա՝ վերոնշյալ զարգացումները կանխելու համար։








































