Starbucks ընկերությունը կբարձրացնի իր արտադրանքի գները ԱՄՆ-ի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Բոստոնը, Վաշինգտոնը, Ատլանտան, Դալասը:
Ընկերությունն ակնկալում է, որ սուրճի, կաթի և վառելիքի գներն այս տարի կբարձրանան, և բարձրացնում է իր արտադրանքի գները` գնային ճնշումը չզգալու համար:
Նյու Յորքում մեկ բաժակ սուրճի գինը կբարձրանա 10 ցենտով: Ընկերության ներկայացուցիչ Ջիմ Օլսոնը Reuters-ին հայտնել է, որ մյուս խմիչքների գները նույնպես կբարձրանան:









































