ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատականով, 2011 թ. գլխավոր իրադարձությունը քաղբանտարկյալների ազատումն էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հ. Բագրատյանը, որպես տնտեսական դրական իրողություն նշեց հայ-իրանական գազամուղի գործարկումը:
«Տնտեսական ճակատում, թերևս, ուրախալի էր, որ հայ-իրանական գազամուղն իրապես սկսեց աշխատել, որի նախագծի հեղիակը ես եմ: Ե՛վ էլեկտրագծի, և՛ գազամուղի նախագծերը ստորագրել եմ 1995թ.-ին: Ուշացումով` նախագծի մշակումից 12-15 տարի է անցել, բայց դա շատ էական էր»,- ասաց Հ. Բագրատյանը:











































