Սիրիայում ընդդիմադիր «Ազատ սիրիական բանակ» կառույցի առաջնորդ Ռիադ Ալ-Ասաադը կոչ է արել դադարեցնել բախումները և հարձակումները անվտանգության ուժերի վրա, քանի դեռ երկրում գտնվում են Արաբական երկրների լիգայի դիտորդները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, երկուշաբթի օրը Սիրիայում իրենց աշխատանքներն են սկսել Արաբական երկրների լիգայի դիտորդները, որոնք պետք է գնահատեն երկրում տիրող իրավիճակը:
ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն՝ մարտին Սիրիայում սկսված բախումներից մինչ այժմ երկրում զոհվել է ավելի քան 5000 մարդ:







































