Thursday, 04 06 2026
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
Պետությունը պետք է դառնա քաղաքացու բնակարանային երաշխավորը
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ընդդիմությունը չթողնել անտեր․ Ընտրիր ոչ միայն իշխանություն, այլ նաև ընդդիմություն

Երևանում Ամանորի քողի տակ նոր բարբարոսություններ են կատարվում

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տագնապով փաստում է, որ Երևան քաղաքում Նոր տարվա շեմին փորձ է արվում բազմաթիվ նոր կառուցապատումներ սկսել:

«Մասնավոր ընկերությունները, ստանալով որոշակի պաշտոնյաների հովանավորություն, սկսել են հիմքերի համար փոսեր փորել` քաղաքացիներին այնուհետև փաստի առջև կանգնեցնելու նպատակով: Դա վերաբերվում է ինչպես Նալբանդյան 106, Աբովյան 3/1, Բյուզանի 39 հասցեներին, այնպես էլ մի շարք այլ շինարարական նախագծերին, որոնք ընթացքի մեջ կամ նախապատրաստական փուլում են»,- հայտարարում են նախաձեռնության անդամները:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը զգուշացնում է բոլոր քաղաքացիներին, որ եթե տոների ընթացքում նման շինարարությունները շարունակվեն, ապա պաշտոնյաների լավ ցանկությունները միայն ձևական բնույթ են կրում:

Նորից շեշտում ենք, որ բեմականացված քննարկումներին պետք է փոխարինի իսկական քննարկում Երևանի բնակիչների հետ ցանկացած կառուցապատում իրականացնելուց ամիսներ առաջ:

«Թե՛ ընկերությունների, թե՛ պատասխանատուների նման գաղտագողի գործելաոճը խոսում է միայն բավարար կամքի բացակայության մասին: Արդեն այսօր Երևանը կորցնում է իր քաղաքային մշակույթը և դառնում անկանոն կառույցների և մարդու կյանքի համար վտանգավոր մի տարածք:

Մոտենում է Ամանորը:

Թո՛ղ որ 2012թ. Երևանի բնակիչներն ապրեն առավել կանաչ, իրենց երեխաների համար առավել առողջարար և հանրային քաղաքում»,- նշված է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում