Fox հեռուսատընկերության լատինաամերիկյան մասնաճյուղը ներողություն է խնդրել հրեական համայնքից իր անցկացրած հարցումի համար: Նրանք հանդիսատեսներին առաջարկել են պատասխանել հարցին՝ արդյո՞ք հրեաները պատասխանատու են Հիսուս Քրիստոսի մահվան համար:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, հարցումը հրապարակվել է Fox ընկերությանը պատկանող National Geographic հեռուսատալիքի Facebook էջում և այն արվել է որպես Սուրբ ծննդյան փաստագրական հաղարդման գովազդի համար: Հեռուսադիտողներին հարցման ժամանակ առաջարկվում էր ընտրել նրան, ով պատասխանատու է Հիսուս Քրիստոսի մահվան համար` Պոնտացի Պիղատոսը, Հուդան, քահանաները կամ հրեա ժողովուրդը:
Բուենոս Այրեսում Սիմոն Վիզենտալյայի կենտրոնը, որը զբաղվում է Հոլոքոստի և համասեմիտականության պատմությամբ, այս հարցումն անվանել է այն նույն քարոզչության մի մաս, որը «երկու հազարամյակի ընթացքում հանգեցրել էր հրեաների նկատամամբ հետապնդումներին և բնաջնջմանը»: Կենտրոնում նաև հիշեցրել են 1965 թվականի Վատիկանի Երկրորդ տաճարի որոշման մասին, համաձայն որի՝ կաթոլիկ եկեղեցին հրեաների վրայից հանել է Հիսուս Քրիստոսի մահվան պատասխանատվությունը:
Fox հեռուստաընկերության ներկայացուցիչ Գվադալուպե Լուսերոյի խոսքերով՝ հարցումն անիմիջապես հեռացվել է կայքից, իսկ ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկել միջադեպի կրկնությունից խուսափելու համար:









































