Հայաստանի արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից երեկ հարուցվել են 7 կարգապահական վարույթներ, իսկ երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել են Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:
Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը այսօր տեղեկացնում է, որ տվյալ որոշումները կայացվել են իր ուսումնասիրությունների հիման վրա, որոնք անցկացվել են համաներման մասին Ազգային ժողովի այս տարվա մայիսի 26-ի որոշման կիրառման պրակտիկայի կապակցությամբ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ քննարկումների արդյունքներով։









































