Սան Դիեգոյի բնակիչը ԱՄՆ կառավարությունից ստացել է 17.8 միլիոն դոլար փոխհատուցում իր տան վրա կործանիչի ընկնելու համար, որի հետևանքով մահացել էր չորս մարդ: Ինչպես հաղորոդում է Associated Press գործակալությունը, դաշնային դատավորը համապատասխան որոշում կայացրել է դեկտեմբերի 28-ին:
Մոտ տասը միլիոն դոլար վճարվելու է հայցվորին` Դոն Յունին, իսկ մնացած մասը`իր աներոջը և նրա երեխաներին:
Դոն Յունը պահանջել էր վճարել 56 միլիոն դոլար: CNN-ի փոխանցմամբ՝ տուժած ընտանիքը, այնուամենայնիվ, դատարանի որոշումը արդար է համարել:
ԱՄՆ կառավարությունը ճանաչել է իր պատասխանատվություն ինքնաթիռի վթարի համար, սակայն վիճարկել է փոխհատուցման չափը:
F/A-18 Hornet կործանիչն ընկել էր Սան Դիեգո քաղաքում 2008 թվականի դեկտեմբերի 8-ին: Վթարի հետևանքով վառվել էր երկու բնակելի տուն: Մահացել էին Յունի կինը, երկու դուստրը և զոքանչը: Կործանիչի օդաչուն կատապուլտվել էր ու ողջ մնացել:
Վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն էր, օդաչուի բավական փորձ չունենալը, ինչպես նաև սպաների սխալը, որոնք պատասխանատու էին թռիչքի համար:









































