«Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն արդեն հունվարին կարող է փոխել իր ակունբը: Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը` «ներաձուրիներ»-ը պատրաստ են 27-ամյա հոլանդացուն վաճառել Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկին: Այդ տրանսֆերի օգնությամբ միլանյան ակումբը պատրաստվում է ստանալ անհրաժեշտ գումար` խաղային այլ դիրքեր ուժեղացնելու համար:
Հիշեցնենք, որ Սնայդերի` Անգլիա տեղափոխվելու մասին լուրերը շրջանառվում էին նաև անցած ամռանը: Հիմնական թեկնածուներն էին համարվում «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ներկայումս այդ մրցավազքին միացել է նաև «Չելսի»-ն:






































