Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

Խաչատուրովի զորամասի զենքերն անհետանում են, սպաները` դատվում

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու` Գրիշա Խաչատուրովի հեռացումից հետո նույնիսկ մինչ օրս հասարակությունը զգում է Արարատի` նրա ղեկավարած զորամասում տիրող խայտառակ վիճակի հետևանքները:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ, 2011թ. հոկտեմբերի 26-ի դատավճռով նշյալ զորամասի միանգամից երեք անձի` սպաների և շարքային զինծառայողի, դատապարտել էր 4 և ավելի տարվա ազատազրկման` մարդուն առևանգելու համար: Ամբաստանյալներից մեկը Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, Գ. Խաչատուրովի ղեկավարած զորամասի պայմանագրային զինծառայող, դիպուկահար, կոչումով ավագ սերժանտ, 29-ամյա Վասպուրակ Գրիգորյանն է: Վերջինս ծառայությունն ավարտելուց հետո իր համածառայակից ընկերների` հրաձգային գումարտակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ, Շահումյան գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Միրզոյանի, պայմանագրային զինծառայող, նռնակաձիգ, շարքային, 31-ամյա Ալիկ Հակոբյանի և Հարություն Օրդյանի հետ միասին այս տարվա մարտի 4-ին, ժամը 16-ի սահմաններում, իր վարած «Վազ-21099» մակնիշի ավտոմեքենայով ծառայությունից վերադարձել է տուն:

Վասպուրակը Արարատի մարզի Շահումյան գյուղի գլխավոր խաչմերուկի մոտ գտնվող բենզալցակայանին կից ավտոլվացման կետի դիմաց նկատել է իր նախկին մտերիմին` իրենց տանից նախկինում ոսկու գողություն կատարած և մորը վիրավորանք հասցրած Արմեն Հակոբյանին: Ու չնայած վերջինս գողության համար արդեն կրել էր իր պատիժը (առանց վնասը վերականգնելու), բայց դա Վասպուրակին քիչ էր թվացել, և նա որոշել էր նախկին մտերիմին անձամբ պատժել. ավտոմեքենան կանգնեցրել էր ավտոլվացման կետի ուղղությամբ և մոտեցել այնտեղ կանգնած ավտոմեքենային, որի հետևի նստատեղին նստած էր Արմեն Հակոբյանը: Բացելով ավտոմեքենայի դուռը` քաշել-հանել էր Ա. Հակոբյանին, և բենզալցակայանի տարածքից նրանք հեռացել էին շուրջ 4-5 մետր: Նախկինում կատարվածի շուրջ Վասպուրակը վեճ էր սկսել Արմենի հետ և այդ ընթացքում բռունցքով հարվածել նրա դեմքին ու մարմնի տարբեր մասերին: Ավտոմեքենայից դուրս եկած Դավիթ Միրզոյանն ու Ալիկ Հակոբյանը փորձել էին միջամտել և դադարեցնել ծեծը, սակայն Վ. Գրիգորյանը թույլ չի տվել` ասելով, որ դա նրանց գործը չէ: Չորրորդ անձը` Հարություն Օրդյանը, մեքենայից դուրս չի եկել և չի խառնվել: Այնուհետև, որպեսզի մորից ներողություն խնդրի, Վասպուրակը բռնել է գետնին ընկած Արմեն Հակոբյանի ձեռքից և նրա կամքին հակառակ, քարշ տալով` տարել-նստեցրել է մեքենայի հետևի նստատեղի մեջտեղում, իսկ իր ընկերներ Դավիթին ու Ալիկին հանձնարարել է նստել նրա կողքին, որպեսզի վերջինս չփախչի: Դավիթն ու Ալիկն այդպես էլ արել են. օժանդակել են Վ. Գրիգորյանին` Ա. Հակոբյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, և առևանգել:

Վասպուրակը Արմենին տարել է իրենց տան բակ, վերցրել գետնին ընկած մետաղյա շղթան, գցել է Արմեն Հակոբյանի պարանոցին` ասելով, թե դա գցում է իրենց տանից գողացված ոսկյա շղթայի դիմաց, և չկողպվող կողպեքը կախել դրա վրա, իսկ շղթայի մյուս ծայրը գցել է բակում գտնվող երկաթյա խողովակին և պահանջել իր մորից ներողություն խնդրել: Դրանից հետո նրանից պահանջել է չհեռանալ` մինչև իր վերադառնալը, և տանից դուրս գալով` իր ավտոմեքենայով ընկերներին տարել է դեպի իրենց տուն և մոտ մեկ ժամ անց վերադառնալով` թույլ է տվել, որ Արմեն Հակոբյանն իր վզից հանի շղթան, լվացվի ու հեռանա:

Գործում նշված հանգամանքները հաշվի առնելով` դատարանը Վասպուրակ Գրիգորյանին դատապարտել էր 4 տարի 6 ամսվա ազատազրկման` անձին առևանգելու համար, իսկ նրան օժանդակող Դավիթ Միրզոյանին, Ալիկ Հակոբյանին` 4 տարվա ազատազրկման: Վերջին երկուսը վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ և պահանջում են բեկանել ու փոփոխել այն իրենց մասով` արդարացնել, ճանաչել անպարտ և քրեական գործի վարույթը կարճել: Գործի դատաքննությունը կմտնի դատաքննության փուլ արդեն եկող տարի:

Նույն զորամասի և սպայի հետ կապված մեկ այլ դատաքննություն է ընթանում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրյալներն են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, Արարատի նույն զորամասի դասակի նախկին հրամանատար` պայմանագրային զինծառայող, սպա Գագիկ Աղաջանյանը և նրա կրտսեր եղբայր Արամ Աղաջանյանը: Գագիկ Աղաջանյանը, լինելով նշյալ զորամասի սպա, 1 ամսվա ընթացքում 2 անգամ 3 օր և ավելի տևողությամբ, առանց հարգելի պատճառների, չի ներկայացել ծառայության վայր, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով` կատարել է զենքի հափշտակություններ, եղբոր` Արամ Աղաջանյանի հետ խումբ կազմել, ապօրինի մուտք գործել շինություններ, զենքի գործադրմամբ կատարել է 3 ավազակություններ, որոնցից 2-ի դեպքում կատարել է խոշոր չափի, 1-ի դեպքում` առանձնապես խոշոր չափի հափշտակություններ, ինչպես նաև զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց վրա բռնություն գործադրելով` ապօրինի զրկել ազատությունից:

Գագիկ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից 7 հոդվածներով նախատեսված արարքների համար` ծառայության վայրը ինքնակամ լքելու (361-րդ հոդ. 3-րդ մաս, որը եթե կատարվել է սպայի կողմից, պատժվում է կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով), պաշտոնեական դիրքը չարաշահելով` զենք, ռազմամթերք հափշտակելու (հոդված 238-ի 3-րդ մաս, որը նախատեսում է ազատազրկում 8-12 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), մի խումբ անձանց կողմից, խոշոր չափերով գույք հափշտակելու, զենքի գործադրմամբ ավազակության (175-րդ հոդվածի 2-րդ մաս, 1, 3, 4, որը պատժվում է 6-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակության (175-ի 3-րդ մասի 1-ին կետ, որը նախատեսում է 8-15 տարի ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), զենքի գործադրմամբ` երկու կամ ավելի անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն ազատությունից ապօրինի զրկելու (133-րդ հոդված 2-րդ մաս, 2, 3, 6-րդ կետեր, որոնցով նախատեսվում է պատիժ 3-5 տարի ժամկետով), ապօրինի զենք պահելու, կրելու (235-րդ հոդվածի 1-ին մաս, որը նախատեսում է կալանք` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով), անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու, վնասելու համար (324-րդ հոդվածի 2-րդ մաս, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ կալանք` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով):

Իսկ Գագիկ Աղաջանյանի կրտսեր եղբորը` Արամ Աղաջանյանին, մեղադրանք է առաջադրվել միայն 2 հոդվածներով` խոշոր չափի և առանձնապես խոշոր չափի ավազակության համար: Նրանցից տուժածները, ըստ քրեական գործի նյութերի, 12-ն են` Երևան, Աբովյան, Արմավիր քաղաքների, Կոտայքի մարզի բնակիչներ: Գործը քննվում է Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Նրա վարույթում է գտնվում զենքի հետ կապված ևս մեկ` Արմեն Չիֆլիկյանի վերաբերյալ հետաքրքիր գործ: Այս դեպքում, սակայն, խոսքը ոչ թե մեկ-երկու ինքնաձիգի մասին է, այլ ապօրինաբար պահվող 65 ինքնաձիգի: Գործը լսվելու է դեկտեմբերի 28-ին: Ըստ մեղադրանքի` Արմեն Չիֆլիկյանը, նախնական համաձայնության գալով Ռոման Մելիքջանյանի հետ, ապօրինաբար ձեռք է բերել հրազեն համարվող ռազմամթերք` 65 հատ ինքնաձիգ: Հետաքրքիր է, թե ի՞նչ նպատակով և ի՞նչ եղանակով են այդ զենքերը ձեռք բերվել:

Հ.Գ. Թերևս արձանագրենք, որ մի կողմից` թեև շատացել են զենքի ինքնակամ հանձնման դեպքերը (ըստ ոստիկանության հաղորդագրությունների), մյուս կողմից, սակայն, կարծես թե նկատվում է ապօրինի զենք ձեռք բերելու, հափշտակելու և դրանց գործադրմամբ կատարված ավազակությունների աճ: Վերջին տարիներին պաշտոնյաների տների վրա կատարված հարձակումները դրա վառ ապացույցներն են: Իսկ եթե զորամասից զենք են հափշտակում, իսկ զորամասի հրամանատարին չեն դատում առնվազն ծառայողական անփութության համար` դա էլ հանցագործությունների դեմ թերի պայքարի արդյունք է և պարզապես ազնիվ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում