Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերը ստեղծել են նոր կենտրոն՝ կիբերհարձակումների հետմղման համար։ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հակաահաբեկչական ստորաբաժանման հրամանատար Գոլամ Ռեզա Ջալիլին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պլանավորել են ապագայում մշակել ծրագրային ապահովում և տեխնիկական միջոցներ Ինտերնետում անվտանգության ապահովման համար։
Նա հերքել է ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն լուրերը, թե «Սթաքսնեթ» և «Դոքու» վիրուսները խոցել են իրանական միջուկային օբյեկտների համակարգիչները։ Ջալիլին հավելել է, որ Իրանը ստեղծել է մասնագիտացված լաբորատորիա, որը հետազոտելու է նմանատիպ վիրուսային հարձակումները։ Ջալիլիի խոսքերով՝ իրանցի գիտնականներին հաջողվել է չեզոքացնել հատուկ վտանգավորության «տրոյական ծրագիրը»։







































