Չինաստանի Յունան շրջանի Ջիանգչենգ քաղաքի բնակիչները իրենց ցուլերին զարդարել են՝ տոնակատարության համար, բայց այս ավանդույթին սկիզբ է դրել չինացիների մի փոքրիկ խումբ, որի անդամները հավատում էին, որ ցուլերին ներկելը կպաշտպանի իրնեց գյուղը վտանգից:
Ինչպես գրում է Mail Online-ը, շրջանի փոքրամասնության ներկայացուցիչները հավատում էին, որ ներկված ցուլերը կվախեցնեն վագրերին, որոնք կփորձեն մոտենալ իրենց տներին:
Այդ ավանդույթն այժմ արվեստագետ չինացիներին հնարավորություն է տալիս ոչ թե պարզապես ներկել, այլ հետաքրքիր նկարներով զարդարել ցուլերին և ցույց տալ իրենց տաղանդը:
Այս տարի Չինաստան-Լաոս-Վիետնամ ցուլեր ներկելու տոնակատարությանը մասնակցել են 48 խմբեր:













































