Լեդի Գագայի նախկին օգնականը դատի է տվել երգչուհուն: Նա երգչուհուց պահանջում է 380 հազար դոլար` 7 հազար ժամ գրաֆիկից դուրս աշխատելու դիմաց: Այս մասին գրում է Daily Mail թերթը:
Երգչուհու օգնական Ջենիֆեր Օ’նիլը նշում է, որ համարյա մեկ տարի է աշխատել Գագայի հետ: Այդ ընթացքում նա ստիպված է եղել աշխատել ծանր գրաֆիկով: Նրա հաշվարկով՝ աշխատանքից դուրս աշխատել է 7 հազար ժամ` չստանալով փոխհատուցում:
Լեդի Գագայի ներկայացուցիչը դատարանում մեղադրանքը համարել է անհիմն: