Գնաճի նախորդ տարվա 9.4% և այս տարվա մարտին գրանցված առավելագույն 11.5% ցուցանիշից հետո նոյեմբերին դրա նվազումը մինչև 4.8% Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) մասնագետների բարձր գնահատականին է արժանացել:
Բանկի «ԱՊՀ-ի մակրոմոնիտորը» հաշվետվությունում նշվել է, որ ԱՊՀ երկրները գնաճի զսպման գործում դրական արդյունքներ են ապահովել, բայց առավել մեծ հաջողություն է ունեցել Հայաստանը:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը ԱՊՀ-ում կազմել է միջինը 4.5%, առավել բարձր տեմպ արձանագրելով Թուրքմենստանում՝ 14.6%, իսկ առավել ցածր` Ադրբեջանում՝ 0.5%:
Բանկի վերլուծաբանները գտել են, որ 2011-ի առաջին եռամսյակում ԱՊՀ կենտրոնական բանկերի պահուստային ակտիվներն ավելացել են $37.9 մլրդ-ով: Ընդ որում՝ արտարժութային պահուստների առավել զգալի աճ է արձանագրվել Ադրբեջանում (ՀՆԱ 26.6%) և Ղազախստանում` (ՀՆԱ 6.9%), մինչդեռ Հայաստանում արտարժութային պահուստները նվազել են (ՀՆԱ 3.4%):









































