Ազգագրագետ Գոհար Ստեփանյանի խոսքերով՝ մենք ունենք մի շարք ավանդույթներ, որոնք ավանդական չեն, սակայն տարիների ընթացքում դարձել են ավանդականի մի մաս. «Ձմեռ պապը և տոնածառը մեր ավանդական կյանք են մտել 20-րդ դարի սկզբին, սակայն այսօր դրանք Նոր տարվա անբաժանելի մասն են»:
Սոնիա Թաշչյանը նշեց, որ մեր հին ավանդական խոհանոցը հեթանոսական Նավասարդի մնացուկն է և նշվել է գարնանամուտին: Այդ է պատճառը, որ ծիսական սեղանը միտված է եղել երկրագործական տարին դիմավորելուն: Շատ են օգտագործում ընդեղեն, պասուց տոլմայի տարբեր տեսակներ: Նոր տարվա սեղանը ավելի ավանդական դարձնելու համար Սոնիա Թաշչյանը խորհուրդ է տալիս պատրաստել ավելի ավանդական ուտեստներ. «Բդի փոխարեն կարող են հարիսա պատրաստել կամ խորոված` թոնրի մեջ պատրաստված ոչխարի խորված, պասուց տոլմա, ավանդական աղցանի տարբեր տեսակներ»:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, խոսելով Նոր տարվա սեղանի մասին, նշեց, որ կարևոր է ոչ թե սեղանի ճոխությունը, այլ թե այդ սեղանը ինչ հոգևոր զգացումներով է պատրաստված:








































