Նորվեգիայի հարավարևմտյան մասում «Դագմար» փոթորկի պատճառով երկուշաբթի գիշերը ավելի քան 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Ինչպես հաղորդում են նորվեգական ԶԼՄ-ները, փոթորիկը հասցրել է ավելի քան 100 մլրդ կրոնի վնաս:
Մի շարք բնակավայրերում փոթորիկըվնասել է շենքերը, շրջել մեքենաներ, խորտակել զբոսանավեր և նավակներ, արմատախիլ արել ծառեր:
Ըստ օդերևութաբանների՝ երկուշաբթի առավոտյան փոթորիկը մեղմացել է և տեղափոխվել երկրի հյուսիս: Իշխանությունները հայտարարել են, որ սա վերջին 30 տարիների ընթացքում ամենաուժեղ փոթորիկն է եղել:
Զոհերի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում է, որ քամու արագությունն առանձին վայրերում հասել է վայրկյանում 4 մետրի:
Երկրի որոշ հատվածներում փակ են երկաթուղային ճանապարհները:








































