Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Էս Աստծուց լքված երկրում, ուր վաճառվում է ամեն ինչ ու առնվում. Ռուբեն Հախվերդյան

«Առաջին լրատվականի»-ի զրուցել է երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ:

– Պարոն Հախվերդյան, տարին ամփոփում ենք, ըստ Ձեզ, ո՞րն է մեր անհաջողությունների սկիզբը, որը վերջ չունի:

– Ես քաղաքական մարդ չեմ, որ պետք է ասեմ մեր հաջողությունների և անհաջողությունների պատճառները, դրանք ավելի լավ կարող են ասել մեր քաղաքական գործիչները, բայց ոնց որ թե մեր ազգը թուղթ ու գիր են արել:

– Թեև քաղաքական գործիչ չեք, բայց հասարակությունը Ձեզ սիրում է, Ձեր խոսքի կշիռը գիտի:

– Ես չեմ կարող նման բարդ հարցերի պատասխանել և առհասարակ այլևս չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ:

– Բայց չէ՞ որ Դուք Ձեր երգերում անդրադառնում եք հենց երկրի խնդիրներին, անհաջողություններին, արտագաղթին…

– Այդ դեպքում վերցրեք իմ ստեղծագործությունները և տպեք, ես ինչ է, պետք է կրկնվե՞մ: Չէ՞ որ ես բանաստեղծորեն ավելի լավ եմ ասում:

– Իսկ տարին Դուք ինչպե՞ս եք ամփոփում, ի՞նչ նախագծեր ունեք:

– Ես նախագծեր երբեք չեմ ունեցել, չեմ ունենա: Ես հիմա ձայնագրում եմ երկու դիսկ, որոնք բոլորովին նոր են, և ենթադրում եմ` իմ լավագույն դիսկերը սրանք կլինեն: Դրանցից մեկը պատերազմի մասին գրված երգեր են, իսկ մյուս հատընտիր է:

– Իսկ որևէ փոփոխություն նկատեցի՞ք անցնող տարում քաղաքացիական հասարակության ձևավորման առումով:

– Ես տնից դուրս չեմ գալիս, որ փոփոխություններ տեսնեմ, աշխատում եմ:

– Ի՞նչն է տնից դուրս չգալու, մարդկանց տեսնել չցանկանալու, մարդկանցից խուսափելու պատճառը:

– Ես հիմա ուզում եմ հանգստանալ:
Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, հիմա ներկա դրությամբ ես մտածում եմ, ուր ենք հիմա մենք գնում:

– Եվ ո՞ւր ենք մենք գնում:

– Նոր տարին կանցկացնեմ Ղարաբաղում, որից հետո կգնամ Նոյեմբերյան:

– Իսկ ո՞ւր է գնում մեր բանակը:

– Բանակում միշտ էլ ահավոր վիճակ է: Ես հեռուստացույց չեմ նայում, չգիտեմ:

– Առանց ինֆորմացիայի ավելի հե՞շտ է ապրելը:

– Ի՞նչ է, դուք կուզենայիք ես դժվա՞ր ապրեի:

– Նոր տարուց նոր սպասումներ, դրական փոփոխությունների ակնկալիք կա՞:

– Ինձ փոփոխություններն էլ չեն հետաքրքրում, փոփոխություններ… քսան տարի է` իբր փոփոխություններ են կատարվում, բայց չի փոխվում վիճակը: Ինձ որևէ բան չի հետաքրքրում:

– Անտարբերություն եմ նկատում Ձեր խոսքում:

– Անտարբերություն է, թե տարբերություն, ես չգիտեմ, բայց հիմա ես այսպես եմ մտածում: Քսան տարի նույն բանն են ասում, փոփոխություն չկա: Բոլորիս ամեն ինչ պարզ է, հիշո՞ւմ եք երբ սպիտակ թղթեր էին կպցնում պատերին և երբ հարցնում էին, ինչ է նշանակում այս սպիտակ թուղթը, սա նշանակում էր` ամեն ինչ պարզ է: Մենք մոտեցել ենք սահմանին վտանգավոր: Վերցրեք այդ երգը. այնտեղ ամեն ինչ ասված է.

Ես մոտեցել եմ սահմանին վտանգավոր
Երբ ինձ սիրում են մարդիկ լուրջ ու կարևոր
Երբ ինձ մեծարում են ու ծափահարում
Մինչև դառնամ նրանց համար անկարևոր.
Պանդխտությունը մեզ դարձել է ուղեկից,
Եվ հարց է` մեզնից ով ում է կարեկից,
Ես հիմա ում բախտը լամ, ինչ ասեմ իբրև պատգամ,
Ես ձեզնից մեկն եմ, ձեզ նման, ձեզ բախտակից:
Հայրենիքը մեր սրտում
Կարոտով է իր կանչում
Ձևացնո՞ւմ ենք, թե՞ ապրում,
Էս Աստծուց լքված երկրում
Ուր վաճառվում է ամեն ինչ ու առնվում:

Լուսանկարը՝ Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում