Մոսկվայի Սախարովի պողոտայում մեկնարկել է ընդդիմության արտոնված ցույցը՝ «Հանուն արդար ընտրությունների»: Շատերը եկել են սպիտակ փուչիկներով, դրոշներով, ծաղիկներով և պաստառներով: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, պողոտայում հավաքվել է, տարբեր տվյալներով, 8000-10,000 մարդ, նրանց թիվը գնալով ավելանում է: Ցույցը վարում են ընդդիմադիր Վլադիմիր Ռիժկովը, լրագրող Օլգա Ռոմանովան, սպորտային Մեկնաբան Վլադիմիր Ուտկինը:
Սպասվում է, որ ելույթ կունենան գրող Բորիս Ակունինը և Դմիտրի Բիկովը, բլոգեր Ալեքսանդր Նավալնին, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Ուտկինը և այլք:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պողոտայի տարածքում խստացվել է հսկողությունը. այստեղ հերթապահում են ոստիկանության և ՄՀՆՋ ջոկատները: Ցույցին հետևում են միջազգային դիտորդները:









































