Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ

Ես գալիս եմ ժողովրդին ծառայեմ, ոչ թե ժողովրդին ինձ ծառայեցնեմ. Սասուն Միքայելյան

ՀԱԿ ներկայացուցիչ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու վերջնական որոշումն այսօր է կայացրել:

Մեր այն հարցին, թե որ ուժերի աջակցությունը կստանա քաղաքապետի ընտրություններում, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ չի ուզում քաղաքականացել հարցը. «Ես համաժողովրդական շարժման մեջ եմ, սա ընդհանուր ժողովրդի պահանջն էր, խնդրել էին` ես առաջադրեմ եմ իմ թեկնածությունը»,-նշեց Ս. Միքայելյանը:

Սասուն Միքայելյանին մրցակից կլինի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նախկին քաղբանտարկյալի հիմնական նպատակը և այս տարիների պայքարը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գոնե մեկ անգամ արդար ընտրություններ տեղի ունենան։ «Մենք գնալու եք արդար ընտրությունների: Ես ասել եմ, թող բերեն վերևներից, որտեղից ուզում են հանձնաժողովներ բերեն, դրսից դնեն, որ արդար ընտրություններ լինեն: Գոնե աշխարհին մեկ անգամ ապացուցեք, որ մենք էլ կարող ենք արդար ընտրություններ անցկացնել: Եթե փորձեն խախտումներ անել, ամեն ինչի գնալու եմ, գնալու եմ մինչև վերջ»,- ասաց Սասուն Միքայելյանը` փաստելով, որ ներկայիս քաղաքապետն արդեն մի քանի անգամ կեղծիքով քաղաքապետ է դարձել:

Ըստ Միքայելյանի՝ Հրազդան քաղաքը պետք է փոփոխվի, Հրազդանում պետք է պայքարեն հանուն մարդու իրավունքների, որ կեղծիք, շողոքորթություն չլինեն։ « Մարդիկ լքում են այս երկիրը, եթե իշխանություններն ուզում են, որ գոնե մեկ անգամ ամբողջ աշխարհին ասեն, որ արդար ընտրություններ ենք անելու, թող սա արդար ընտրության օրինակը լինի, կանգնենք հավասարը հավասարի հետ: Նորից եմ ասում՝ ամեն ինչի գնալու եմ, եթե հանկած փորձեն կեղծել ընտրությունները»-վստահեցրեց Սասուն Միքայելյանը:

Հարցին՝ խորհրդարանական ընտրություններում կաջակցի՞ ՀԱԿ-ին, Սասուն Միքայելյանը չշտապեց պատասխանել.«Երբ կգան խորհրդարանական ընտրությունները, կասեմ, բայց ես չեմ գնալու խորհրդարանական ընտրությունների, ես ուզում եմ մնալ, իմ քաղաքը սարքել: 99 տոկոս չեմ մասնակցելու»։

Նրա խոսքերով` ժողովին 300 մարդ է եկել, և բոլորը պնդել են, որ ինքն իր թեկնածությունն առաջադրի։ «Ես չեմ կարող ժողովրդին դեմ գնալ, այսօր ժողովուրդը պահանջում է իմ թեկնածությունը։ Հանուն դեմոկրատիայի ենք պայքարել, սակայն այսօր ժողովուրդ-քաղաքապետարան հարաբերություն ընդհանրապես չկա, առուծախի բազար է»,– ավելացրեց Միքայելյանը՝ խոստանալով, որ եթե ինքն ընտրվի, մինչև աշուն այս ժողովուրդը մեծ փոփոխություն կզգա, ոչ թե արհամարհված կզգա այնպես, ինչպես հիմա.«Ես գալիս եմ ժողովրդին ծառայեմ, ոչ թե ժողովրդին ինձ ծառայեցնեմ: Եվ իմ զոհված ընկերների հանդեպ պարտավորութուններ ունեմ, հաղթանակած ժողովրդին չպետք է այսքան արհամարհեին»:

Սա, նրա խոսքերով, ընդհանուր պայքար չէ, և կարիք չկա այն քաղաքականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում