News Georgia-ի փոխանցմամբ, Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է էլեկտրամոբիլների ներկրումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան։
Վերջինիս խոսքերով, էլեկտրամոբիլների ներկրման կասեցման պատճառն այն է, որ արտադրող ընկերությունը դադարեցրել է էլեկտրամոբիլների վաճառքը՝ դրանց գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով։
Կոբալիան հավելել է, որ էլեկտրամոբիլների ներկրումը շարունակում է մնալ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունների թվում՝ ընդգծելով, որ դրանց ներկրումը կարևոր է 2 ասպեկտով. մի կողմից՝ դրանք դրականորեն են անդրադառնում մարդու առողջության վրա, իսկ մյուս կողմից՝ կնպաստի նավթամթերքի ներկրման ծավալների կրճատմանը։







































