Թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որից հետո կողմերը համատեղ մամլո ասուլիս են տվել։
Էրդողանը ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան անելու է հնարավոր ամեն բան՝ Nabucco նախագիծը կյանքի կոչելու համար. «Թուրքիան պատրաստ է Nabucco նախագծի իրագործմանը։ Ներկայումս ամեն ինչ կախված է Եվրոպայից, որը պետք է իր վրա վերցնի նախագծի ֆինանսավորման ծախսերը, և գազի մատակարար երկրներից, որոնք պետք է գազով լիաբեռնեն խողովակաշարը»։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին Իզիմիրում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև գազային համաձայնագրերի փաթեթի կնքումից հետո Էրդողանը հայտարարել էր, թե այլևս որևէ խոչընդոտ չմնաց դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման հարցում։







































