Friday, 03 07 2026
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ

2011-ին ՀԱԿ-ն արեց հնարավորը, բայց տարին անհաջող էր բոլորի համար

«Առաջին լարտվական»-ի զրուցակիցն է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:

– Հաշված օրեր են մնացել 2011թ. ավարտին, և եթե ամփոփելու լինեք անցնող քաղաքական տարին, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն էր այն համաժողովրդական շարժման համար, ըստ Ձեզ, սա առաջընթացի՞, հետընթացի՞, տեղատվությա՞ն, թե՞ իներցիայի տարի էր:

– Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխություններ բերել, դրական զարգացումներ ապահովել մեր երկրի համար, բայց Կոնգրեսի կողմից ընտրվեց շատ ավելի հարթ տարբերակ, միգուցե նաև լավագույն տարբերակը Հայաստանի համար, եթե, իհարկե, իրականանար: Ցավոք սրտի, իշխանությունները կարողացան կանխել դա, պահպանել այն վիճակը, որի մեջ հայտնվել է երկիրը, որի հետևանքով երկիրը չափազանց մեծ վնասներ է կրել տարվա ընթացքում և նման վնասներ կրելու է դեռ ապագայում: Այս ամենի արդյունքում տեղի ունեցավ այն, որ մարդիկ դադարեցին որևէ բանի հավատալ, բարձրացավ հուսալքության մեծ ալիք, ինչն էլ ապացուցում է, որ այս իշխանությունները ոչնչի ընդունակ չեն, բացի ժողովրդին հուսախաբ անելուց, ու դա է նաև պատճառը, որ ժողովուրդը արտագաղթի ճանապարհն է բռնել: Կարծում եմ` տարին շատ անհաջող էր բոլորի համար՝ և՛ ժողովրդի, և՛ ընդդիմության, իսկ իշխանության մասին խոսելն ավելորդ է:

– Իսկ ընդդիմությունը ժողովրդին հուսախաբ չարե՞ց:

– Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է՝ ընդդիմությունը արեց ամեն ինչ, որպեսզի հարթ ճանապարհով փորձի հասնել երկրի զարգացմանը: Բայց դա չհաջողվեց, քանզի ընդդիմությունը չէր կարող հաշվարկել, որ իշխանությունները բացարձակապես չեն սիրում այս երկիրը, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է դա շատ վաղուց հասկացած լինեինք: Կարծում եմ, որ հենց դա էր անհաջողության պատճառը, ու ասել, որ ընդդիմությունը մեղավոր է` ճիշտ չի լինի, քանզի ընդդիմությունն ամեն ինչ արեց՝ փողոցում գտնվեց, գիշերեց Ազատության հրապարակում:

– ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ամփոփելով տարին, նշեց, որ 2011-ը ամենաակտիվ և ամենաարդյունավետ տարին է եղել Շարժման համար, որովհետև անցկացվել է 22 հանրահավաք ու երթ` ներառյալ շուրջօրյա հանրահավաքները: Ձեր կարծիքով` հանրահավաքները, որոնք չհասցրին վերջնական նպատակին, կարելի՞ է արդյունավետ համարել 22 հանրահավաքով ու երթերով տարին և բնորոշել այն որպես ամենաակտիվը:

– Կարծում եմ` 2012թ. գարնանային պրոցեսը կամփոփի դրանց արդյունքները՝ եթե մենք գարնանը կարողանանք համախմբել ժողովրդին և փողոց դուրս բերել, ապա կարելի է նման գնահատական տալ, սակայն այս պահին ես դժվարանում եմ որևէ գնահատական տալ, թե այդ 22 հանրահավաքները ինչ տվեցին Շարժմանը: Իհարկե, ինքնին 22 հանրահավաքը մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ ցուցանիշ է, բայց թե դրանք ինչ սերմեր կտան 2012-ին, ժամանակը ցույց կտա, և եթե այս գարնանը մենք կարողանանք ժողովրդական մեծ զանգված համախմբել, ապա կարող ենք ասել, որ 2011-ին ընդդիմության գործունեությունը եղել է արգասաբեր:

– Պարոն Այվազյան, Կոնգրեսի ներկայիս դիրքերից դատելով, ըստ Ձեզ, 2012-ին ի՞նչ է ի զորու անել Կոնգրեսը և ի՞նչ զարգացումների եք սպասում 2012-ին:

– Կոնգրեսն ամեն ինչ էլ ի զորու է անել, եթե, իհարկե, կարողանանք ժողովրդին հավատացնել, որ իր ուզած փոփոխությունը մենք կարող ենք իրականացնել: Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունները բացարձակ անելիք չունեն ու միայն կառչել, մնացել են իրենց աթոռներին, խոսում են ընտրություններից, որոնք անիմաստ են: Ընդհանրապես, իմ կարծիքով, ընտրությունները մեր երկրում անիմաստ գործընթաց են դարձել, որովհետև իշխանությունները հստակ գիտեն, որ իրենք վստահության քվե չունեն ժողովրդի մոտ, և նրանց միակ նպատակը ընդդիմության հնարավորությունները սահմանափակելն է. սա է նրանց միակ մտածմունքը:

– Բայց չէ՞ որ Կոնգրեսն արդեն չի բացառում հերթական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը, ու կարծես թե արտահերթ ընտրություններն արդեն առաջնային չեն: Այդ պարագայում ՀԱԿ-ն ի՞նչ ակնկալիքներով է գնում խորհրդարանական ընտրություններին:

– Կոնգրեսի ծրագրերի մեջ այժմ առաջնային են գարնանային պրոցեսները՝ փետրվարից արդեն կսկսեն մեր գործողություններն ակտիվանալ, և այդ զանգվածային միջոցառումների շնորհիվ մենք որոշում կկայացնենք, թե ի վերջո ինչի ենք հանգելու:

– Իսկ խորհրդարանական ընտրությունները Ձեզ համար ի՞նչ ձևաչափով ընդունելի կլինեն:

– Այժմ ես անձամբ չեմ քննարկում խորհրդարանական ընտրությունների ձևաչափ կամ մասնակցության ձև:

– Այսինքն` Ձեզ համար դեռևս արտահերթ ընտրությունները առաջնայի՞ն են:

– Այո՛, մեր առաջնային օրակարգային խնդիրը արտահերթ ընտրություններն են:

– Պարոն Այվազյան, իսկ ինչքանո՞վ է մեծ հավանականությունը, որ փետրվար-մարտ ամիսներին իրականացվելիք զանգվածային միջոցառումները կբերեն Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ ընտրությունների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ակտիվ ամիսներ արդեն իսկ եղել են, ավելին` այսօր չասենք հուսահատություն, բայց ելքի բացակայությունից բխող իներտություն է նկատվում նաև ՀԱԿ-ի համակիրների շարքերում, իսկ վերջերս էլ դրան գումարվեց ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին քաղաքագիտական վերլուծության հարուցած տարակուսանքը: Ձեր կարծիքով` այսքանից հետո հնարավո՞ր կլինի լայն ժողովրդական զանգվածներ մոբիլիզացնել:

– Իհարկե, հիմա նման տրամադրություններ կան, բայց կարծում եմ, որ փետրվար ամսից այդ տրամադրությունը կփոխվի, դաշտն ամբողջությամբ կզուլալվի: ԲՀԿ-ն ինքն է իր պատմական տեղը որոշելու քաղաքական դաշտում, և ԲՀԿ-ՀԱԿ կամ ԲՀԿ-ՀՀԿ համագործակցությունների առումով ես քննարկման խնդիր չեմ տեսնում: ԲՀԿ-ն պետք է որոշի՝ մնում է ժողովրդի հե՞տ, թե՞ շարունակելու է սպասարկել գործող ռեժիմին:

– Իսկ ո՞րն էր Հայ ազգային կոնգրեսի ձախողումը 2011 թվականին:

– Ձախողումն այն էր, որ մենք չկարողացանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում