Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Ֆրանսիայում ընդունված օրինագիծը մեծ թափ կտա Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին. Ռ. Սաֆրաստյան

Ֆրանսիայում ընդունված օրինագիծը մեծ թափ կտա Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը`խոսելով այսօր Ֆրանսիայի ԱԺ-ում ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծի շուրջ։ Ռ. Սաֆրաստյանի համոզմամբ, Ֆրանսիան ընդունեց մի օրենք, որը բխում է եվրոպական արժեքներից:

«Թուրքիան, որը ձգտում է եվրոպական միության անդամ դառնալ և եվրոպական երկրների մաս կազմել, ժխտում է պատմական իրականությունը: Ես համարում եմ, որ Թուրքիայի համար առաջին հերթին ճանապարհ է ցույց տրվում, թե ինչպես պետք է առաջ շարժվել, եթե ցանկություն ունի Եվրոպայի մաս կազմել: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման գործընթացին` ասաց, որ մեծ թափ կստանա ճանաչման և դատապարտման գործընթացը: Նա մեկնաբանեց, որ մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ այս օրենքն ուղղված է այն մարդկանց, այն երկրներին, որոնք կեղծում են պատմությունը:

«Այս օրենքն ուղղված է նաև պատմական անցյալը ճանաչելուն, այն դեպի ապագան է ուղղված և այս առումով կարևոր է, որովհետև մարդկությունն այս օրենքով մեկ քայլ առաջ կատարեց` մասնավորապես Եվրոպան և Ֆրանսիան, դեպի այնպիսի հասարակություն, որտեղ ցեղասպանությունները ոչ միայն օրենքով են արգելված, այլև հնարավոր չէ, որ կատարվեն»,- մանրամասնեց թուրքագետը`մեծ կարևորություն և նշանակություն տալով օրինագծին: Ըստ Ռ. Սաֆրաստյանի` առաջին հերթին կարևոր է, ելնելով այն բանից, որ խոսքը գնում է եվրոպական արժեքների մասին: «Այն արժեքների մասին, որի վրա հիմնվում է Եվրոպան: Ֆրանսիան օրինակ է ծառայում մյուս եվրոպական երկրներին: Սա այն ճանապարհն է, որը մարդկությունը պետք է անցնի»,- ամփոփեց թուրքագետը`հավելելով, որ առաջինն այդ ճանապարհն անցավ Ֆրանսիան:

Նշենք, որ այսօր Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Օրինագծով նախատեսվում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը հերքողներին պատժել մեկ տարի ազատազրկմամբ ու 45,000 եվրո տուգանքով։ Օրինագիծը 2012թ. մարտին կքննարկվի Վերին պալատում՝ Սենատում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում