Դեկտեմբերի 21-ի` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության բոլոր ճանապարհները և լեռնանցքները երթևեկելի են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից 24-ը Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում կա քարաթափման վտանգ:
Տրանսպորտի և կապի նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով 2011թ. դեկտեմբերի 21-ի4-ը նշված տեղամասում գործելու է միայն մեկ երթևեկամասը, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար:
Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով:









































