«ՀԺ»-ի փոխանցմամբ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինչև Ամանոր հրավիրելու է ԲՀԿ խմբակցության պատգամավորներին և նրանց տեղեկացնելու է առաջիկա քաղաքական շրջափուլին վերաբերող իր որոշումների մասին։
Այս մասին երեկ թերթի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գոհար Ենոքյանը։ Վերջինս դժվարացել է կանխատեսել, թե արդյոք ԲՀԿ-ն նախընտրական դաշինք կկազմի՞ ՀՀԿ-ի հետ, թե ընտրություններին կգնա միայնակ։









































