Գերմանիայի Շտրալզունդ քաղաքի մունիցիպալ արխիվում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորած Մարտին Լյութերի նամակի պատճենը:
Ինչպես հաղորդում է FOCUS Online-ը, սենսացիոն գտածոն նամակի միակ պատճենն է: Այն գրվել է առաջատար գերմանացը ռեֆորմատորներ Մարտին Լյութերի, Ֆիլիպ Մելանխտոնի, Իոհան Բուգենհագենի կողմից այն ժամանակվա Պոմերանիայի դքսին, որում պատմվում է 1545թ. դքսության Շտոլպ քաղաքում (այժմ Լեհաստանի Սլուպսկ քաղաքը) կատարվող իրադարձությունների մասին: Նամակի բնօրինակը կորել է հին ժամանակներում, դրա մասին վերջին տեղեկությունը վերագրվում է 1937թ.:
Գիտապատմական մեծ հետաքրքրություն ներկայացնող փաստաթուղթը միակ աղբյուրն է, որում նկարագրվում է առաջատար ռեֆորմատորների դիրքորոշումը Պոմերանիայի դքսի դեմ քաղաքի դիմադրության վերաբերյալ:









































