Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը E պարբերականի (ejournal.am) իր բլոգում այսօր գրում է.
Չէի ուզում էս թեմայով գրել, բայց արդեն լռել չի լինում։ Շառլ Ազնավուրի վերջին ասածների արձագանքները ցույց տվեցին, որ Հայաստանում կռապաշտությունը թեև պետականորեն չգրանցված, բայց գործող կրոն ա։ «Մտավորականություն չկա, մտավորական չկա» հայտարարությունները փաստորեն կուռքի որոնումներ էին, ու վերջը կուռքը գտնվեց։ Շառլը իսկական մտավորական ա, Շառլը ազնիվ մտավորական ա, Շառլը խիզախ մտավորական ա, կեցցե Շառլը։
Ու մեկը չի հարցնում` ո՞նց ա սեփական խոսքերից հրաժարվելը համատեղելի խիզախության հետ։ Թե՞ չէր ասել տենց բան։ Բա եթե չէր ասել, էլ խիզախությունս ո՞րն ա։
Բայց եթե անգամ Ազնավուրը խոսքը հետ վերցրած չլիներ, էլի անազնիվ բան էր լինելու էս պատմության մեջ։ Որովհետեւ եթե դու Հայաստանի Հանրապետության դեսպանն ես, տարրական ազնվությունը պահանջում ա, որ ներքին ցեղասպանության մասին խոսքերդ Հայաստանում ասես, ոչ թե Ռուսաստանում։ Ու քանի որ ներքին ցեղասպանության պատասխանատուն, ոնց որ հայտարարում ես, Հայաստանի իշխանություններն են, ու քանի որ քեզ դեսպան նշանակողն էլ հենց նույն իշխանություններն են, ուրեմն տարրական ազնվությունը պահանջում ա, որ խիզախ հայտարարությունդ էտ իշխանությունների դեմքին ասես, ու հետո հրաժարվես դեսպանի քո պաշտոնից։
Թե՞ կուռքերից տարրական ազնվություն պահանջելը սրբապղծություն ա։











































