Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Ամանորից առաջ եղևնի հատելուց, քանի որ դա պատժվում է օրենքով։
Նշվում է, որ մոտ օրերս Թբիլիսիում ի հայտ կգան հատուկ ամանորյա շուկաներ, ուր և կարելի է գնել եղևնի։ Իսկ ապօրինի եղևնի հատելն ու փոխադրելը կպատժվի 1000 լարիով (մոտ 560 դոլար)։







































