Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի ընդդիմադիրները հավաքվել են Ստամբուլում։ «Ազգային հանդիպում» անվանումը ստացած այդ կոնֆերանսին մասնակցել է ավելի քան 300 մարդ։
Կոնֆերանսում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը և Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի դեմ հետագա գործողությունները։
Ընդդիմադիրները հայտարարել են, որ իրենք աջակցելու են «սիրիական ազատ բանակին», և ակնկալում են, որ ՄԱԿ-ն առավել հստակ դիրքորոշում կորդեգրի սիրիական հարցում։








































