Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ միասեռական տղամարդիկ, ովքեր ապրում են ԱՄՆ-ի այն նահանգներում, որտեղ նրանց ամուսնությունը օրենքով թույլատրելի է, ենթարկվում են ավելի քիչ սթրեսի, ավելի քիչ են դիմում բժիշկների և ավելի քիչ են ստիպված վճարել առողջապահական ընկերություններում:
Հետազոտությանը մասնակցել է 1200 հիվանդ Մասաչուսեթսի առողջապահական կլինիկայում, որը ծառայություններ է մատուցում միասեռական տղամարդկանց և սեռական այլ փոքրամասնություններին:
2003 թվականին Մասաչուսեթսում միասեռական ամուսնությունների օրինականացումից հետո 12 ամսվա ընթացքում բավական նվազել է նրանց այցը առողջապահական ընկերություններ ու հոգեբանական կենտրոններ, և հոգեբանական առողջության համար ծախսը միասեռական և բիսեքսուալ տղամարդկանց շրջանում նվազել է` համեմատած սահմանադրական փոփոխությունից 12 ամիս առաջ եղած տվյալներին:
HelathDay-ը գրում է, որ 13 տոկոսով նվազել են այցերը առողջապահական ընկերություններ, և 14 տոկոսով նվազել են առողջապահական ծախսերը: Նույն միտումն է նկատվում նաև այն միասեռական տղամարդկանց մոտ, ովքեր զուգընկեր չունեն:
Առանձնահատուկ փոփոխություն չի նկատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի պարագայում:
Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Public Health ամսագրում:









































