TRT Russian-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 17-23-ը Թուրքիան և Եգիպտոսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Դրանք ստացել են «Բարեկամության ծով-2011» անվանումը։
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության գլխավոր քարտուղարության տարածած հայտարարության համաձայն՝ զորավարժություններն ուղղված են երկու երկրների միջև ռազմածովային ուժերի համագործակցության զարգացմանը։
Թուրքական կողմից զորավարժություններին մասնակցելու են երկու ֆրեգատ, երկու գրոհային նավակ, 1 սուզանավ, 1 «թիրախ» նավ, 2 պարեկային մոտորանավակ, հատուկջոկատայիններ և այլն։ Եգիպտական կողմից զորավարժություններին մասնակցելու է 2 ֆրեգատ, 2 գրոհային նավակ, 1 լցանավ, 1 ուղղաթիռ և մարտական լողորդների խումբ։










































