Դեկտեմբերի 15-ին` ժ. 06.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի 54 շենքի 1-ին հարկից («Գրանդ Քենդի» ՍՊԸ) ծուխ է դուրս գալիս:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, այնուհետև պահանջվել է գազածխապաշտպան օղակ:
Դեպքի վայրում է գտնվել հրդեհաշիջման կազմակերպման օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժ. 08.01-ին, մարվել` 08.19-ին:
Խոհանոցում այրվել է գույք և սննդամթերք (40 քմ):









































