Լոս Անջելեսի միջքաղաքային գնացքների կայարանում դեկտեմբեր 13-ին «Պայթյուն»
(Bang) գրությամբ մեջքի պայուսակ հայտնաբերելուց հետո տարհանում է իրականացվել:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, պայուսակը Union Station կայարանում գտել են երեկոյան: Պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: Տարհանման պատճառով խախտվել էր գնացքների տեղաշարժման ցուցակը, ներկայումս վերականգնվել է կայարանի բնականոն աշխատանքը:
Ոստիկանությունում Los Angeles Times-ին հայտնել են, որ Bang Bang-ը (Պայթյուն) պայուսակի տիրոջ անունն է։







































