«Երկիր»-ը գրում է.
«Երեկ թերթերից մեկը տեղեկություն էր տարածել, թե հունվար-փետրվար ամիսներին ՀՀԿ նոր ընտրված Գործադիր մարմնի նիստում Էական փոփոխություններ են լինելու: Նշվում Էր, թե նոր ԳՄ-ում չեն լինի Հրանուշ Հակոբյանը, Կարեն Կարապետյանը, Դավիթ Հարությունյանը, հավանական Է նաև, որ Հովիկ Աբրահամյանին տեղ չլինի…»
Թերթի հետ զրույցում հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշել է, որ հասկանալի Է, թե ինչ հոտ Է գալիս այս ամենից:
«Նա նշեց, որ, հետադարձ հայացք նետելով անցյալին, պարզ Է դառնում, որ ՀՀԿ Գործադիր մարմինը մշտապես փոփոխման ենթարկվել է, իսկ թե ով կմնա, ով դուրս կգա այս անգամ, Սահակյանը չգիտի: «Փետրվարին համագումար Է լինելու, գուցե այդ ժամանակ Էլ ինչ-որ բաներ լինեն: Բայց ոմանք դեռ այսօր տարբեր հրապարակումներով փորձում են որոշակի խնդիրներ և խարդավանք մտցնել ՀՀԿ- ում: Ընդամենը կարող եմ ասել, որ մենք միասնական ենք, ՀՀԿ-ում ցանկացած փոփոխություն ունի իր տրամաբանությունը, անիմաստ ոչինչ չի լինում»,- նշել է նա:
«Այն, որ ՀՀԿ-ում և, առհասարակ, ցանկացած տեղ ցանկացած փոփոխություն ունի իր տրամաբանությունը, առավել քան պարզ Է: Մեր տեղեկություններով՝ Հանրապետականն ինչպես երիտասարդացնում Է խորհրդարանական իր խմբակցությունը, այնպես էլ ցանկանում է մեկ-երկու երիտասարդ կադրեր բերել Գործադիր մարմին:
Ըստ մեր տեղեկությունների՝ այդ կազմում է լինելու նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երիտասարդները մի կողմ, բայց Հովիկ Աբրահամյանի Գործադիր մարմնից դուրս գալը քիչ հավանական է: Ընտրությունների նախաշեմին Աբրահամյանի ներուժն առավել քան անհրաժեշտ է կուսակցությանը՝ որքան էլ նրան չսիրեն և չընդունեն:
Փոփոխությունից հետո Գործադիր մարմնում այլևս չի լինի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, վերջինս, ըստ մեր աղբյուրների, ԳԱ նիստերին գրեթե չի մասնակցում:
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ևս դուրս կարող է գալ ԳՄ կազմից, բայց ավելի լավ տեղ գնալու առաջարկով, ըստ մեր տեղեկությունների՝ նա իր հանգրվանը կգտնի կառավարությունում»:











































