Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.71 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 382.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 382.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.40-ով և կազմել 382.27 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 383-385 դրամով և գնել՝ 378-381.5 դրամով:







































