Մոսկվայի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նշանակվել է սոցիալական քաղաքականության հարցերով փոխքաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Այդ պաշտոնում Պետրոսյանը կփոխարինի Լյուդմիլա Շվեցովային:
«Վլադիմիր Արշակովիչը (Պետրոսյան) ժամանակավորապես կփոխարինի Լյուդմիլա Շվեցովային, որը պատգամավորական մանդատ է ստացել և աշխատանքի անցել Պետդումայում»,- ասել է գործակալության զրուցակիցը: