Միացյալ Նահանգներն այլևս չեն կարողանա Եվրամիության երկրներից թույն գնել, որն օգտագործվում է մահապատիժների ժամանակ մահացու ներարկումների համար: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, դեկտեմբերի 16-ից եվրոպական երկրները տիոպենտալ նատրիումի արտահանումը կարող են իրականացնել միայն հատուկ թույլտվության դեպքում:
Տիոպենտալ նատրիումը սովորաբար օգտագործվում է որպես թմրեցնող միջոց վիրահատությունների ժամանակ: Սակայն Օհայոյում, Վաշինգտոնում և 33 այլ նահանգներում այդ նյութի մեծ քանակությամբ իրականացվում են մահապատիժներ: Պարբերականը գրում է, որ արդեն մի քանի ամիս Միացյալ Նահանգներտում տիոպենտալ նատրիումի պակաս է նկատվում: ԱՄՆ-ում դրա միակ արտադրողը՝ Hospira ընկերությունը, հրաժարվել է իր արտադրանքը մատակարարել մահացու ներարկումների համար և հանել է այն շուկայից:
Ավելի վաղ եվրոպական շուկայից տիոպենտալի մեծ քանակություն գնելու ԱՄՆ փորձերը ձախողվել էին:









































