Երեկ` ժամը 9.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հուշարձանի մոտ, վրաերթի է ենթարկել 38-ամյա մի կնոջ:
Վերջինս կնոջն իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ կատարվում է քննություն:








































