Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկեց ձյուդոյի 2011 թվականի «Մեծ սաղավարտ» մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի 4 ներկայացուցիչներ:
60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը 1/8-րդ եզրափակչում պարտվեց մոնղոլ մարզիկ Դավադորժեին և լքեց պայքարը, իսկ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը 1/16-րդ եզրափակչում անհաջողության մատնվեց ղազախ Սերգեյ Լիմինի հետ պայքարում:
Կանանց մրցապայքարում 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը 1/16-րդ եզրափակչում պարտվեց Օյանա Բլանկոյին և նույնպես մնաց առանց մեդալի:









































