Թուրքիան կսկսի սեփական ուսումնա-ռազմական ինքնաթիռներ արտադրել, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը` ըստ Trend-ի: Ինքնաթիռի փորձնական օրինակը կստեղծվի 2 տարվա ընթացքում: Թուրքիան այսպիսով F-16 ռմբարկուներ հավաքելուց կանցնի սեփական մարտական ինքնաթիռների արտադրության: Գյոնուլը նշել է, որ որոշում է ընդունվել Թուրքական ավիատիզերական TUSAS ընկերության հետ ուսումնա-ռազմական ինքնաթիռների կառուցման մշակման ծրագրերը քննարկելու նպատակով :