Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադառնալով ՀՅԴ խմբակցության կողմից կառավարությանը անվստահություն հայտնելու հարցապնդմանը հայտարարել է, որ Հայաստանում ոչ մի քաղաքական ճգնաժամ չկա որպեսզի կառավարությունը հրաժարական տա :
Ըստ վարչապետի` կառավարության հրաժարական տալ-չտալը քաղաքական խնդիր է, եթե կառավարությունը գտնում է, որ իր առջեւ դրված խնդիրները չի կարողանում իրականացնել, կառավարությունը տալիս է հրաժարական:
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ-ն անվստահություն էր հայտնել կառավարությանը և դրա համար դիմել էր ՀՀ նախագահին, իսկ վարչապետը համոզված է, որ իրենք ծանոթ են բնակչության կարծիքին հստակ պատկերացնում են, թե ովքեր են դժգոհ, ովքեր են իրենց աջակցում, և բնակչությունը ցանկություն չունի ցրված տեսնել կառավարությունը:









































