Մոսկվայի Հեղափոխության հրապարակում դեկտեմբերի 10-ին նախատեսվող բողոքի ցույցի մասնակիցների թիվը կարող է գերազանցել իշխանությունների հետ համաձայնեցված 300-ը:
Ինչպես հաղորդում է Ведомости թերթը՝ օրվա կեսին ВКонтакте և Facebook սոցցանցերի տարբեր խմբերում, որպես ակցիայի պոտենցիալ մասնակից, գրանցվել է 55 հազար մարդ, նրանցից ավելի քան 15 հազարը՝ միայն Մոսկվայում: Գրանցվողների թիվն արագորեն աճում է:









































