Պերուի նախագահ Օլյանտ Ումալի անվտանգության ծառայության պետը աշխատանքից ազատվել է, երբ հետաքննության արդյունքում ապացուցվել է նրա մեղքը վառելիքի գողության մեջ այն ավտոտնակից, որը սպարկում էր նախագահի և նրա շրջապատի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով La Republica թերթին, գնդապետ Բելերմինե Վասկեսը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ իր ենթակաների հետ նախագահական ավտոտնակի 38 ավտոմեքենաներից պարբերաբար բենզին է գողացել: Հետաքննության տվյալների համաձայն` հանցագործները «պտտում էին» ավտոմեքենաների չափիչ սարքերը` արհեստականորեն բարձրացնելով կիլոմետրաժը: Խարդախության հետևանքով առաջացած վառելքի ավելցուկը անցնում էր հանցագործների տնօրինության տակ:
Նրանց մեղավորությունը հնարավոր է եղել ապացուցել ավտոտնակում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունների միջոցով: Խմբին հաջողվել էր գողանալ մոտ 3,8 հազար գալոն բենզին (ավելի քան 17 հազար լիտր):









































