Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանն այսօր 102 կողմ, 4 դեմ ձայներով ընտրվեց ԱԺ նախագահ:
«Ժառանգության» թեկնածու Լարիսա Ալավերդյանի օգտին քվեարկել էին 4 պատգամավորներ, իսկ դեմ՝ 102-ը:
Ս.Նիկոյանը շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերած վստահության համար և անցավ իր պարտականությունների կատարմանը:
«Առաջին լրատվական»-ի թղթակիցը ՀՅԴ խմբակցությունից փորձեց ճշտել, թե ինչպես է քվեարկել ընդդիմադիր համարվող ֆրակցիան: Արա Նռանյանը նշեց, որ հարցը տանք Արմեն Ռուստամյանին կամ Արտյուշա Շահբազյանին, իսկ հարցին, թե ինչպես է քվեարկել Նռանյանը, նշեց, որ այդ հարցով կրկին դիմեք Արմեն Ռուստամյանին կամ Արտյուշա Շահբազյանին:
Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն ևս կողմ է քվեարկել Սամվել Նիկոյանի օգտին: