Իրաքում այսօր պայթյունների հետևանքով զոհվել է նվազագույնը 20 մարդ, որոնք շիական ուխտավորներ են եղել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ամենավատ հետևանքների հանգեցրել Բաղդադից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ-Խիլա քաղաքում պայթեցված ավտոմեքենան, որի արդյունքում զոհվել է 16 մարդ:
Հարձակումը տեղի է ունեցել Աշուրան տոնելու ժամանակ, երբ հազարավոր մարդիկ մասնակցում են սրբազան արարողություններին և ուխտագնացություններին:









































