Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

«ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարաձայնություններ չկան»

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարաձայնություններ կան. «Հավատացնում եմ ձեզ, ոչ մի նման բան չկա»:

Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը «Առաջին լրատվական»-ին ասել էր. «Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, սակայն վերջնական գնահատականներ դրանց վերաբերյալ կտանք ավելի ուշ: Հատուկ գնահատականներ և եզրակացություններ կտրվեն Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստան վերադարձից հետո: Երբ նա վերադառնա, իրավիճակը նրան կներկայացվի»:

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանին, ով ԱԺ նիստում նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնի ընտրությանը պաշտպանելու է Սամվել Նիկոյանին, հարց ուղղեցինք` հնարավո՞ր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գա: «Այդ հարցի վերաբերյալ չենք խոսել, այս պահին գոյություն ունի այնպիսի մոտեցում` համաձայն որի բոլոր քաղաքական ուժերը, գոնե հայտնի, պետք է առանձին գնան ընտրությունների: Բայց եթե ելնելով երկրի շահերից՝ հանկարծ ստացվի այնպես, որ ավելի մեծ դիրքերում կանգնածները, որոշում կայացնողները մտածեն, որ մեր երկրի շահերից ելնելով հարկավոր է միասնական` այդ ժամանակ Բոստանջյանը ի՞նչ կարող է ասել ձեզ…»,- նկատեց պատգամավորը:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Հայաստան, և տեղեկություններ կան, որ նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, տեղյա՞կ եք այդ հանդիպման մանրամասներին` նա պատասխանեց. «Տեղեկություն չունեմ այդ հանդիպման մասին»: Իսկ ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպե՞լ են պարոն Ծառուկյանի հետ` հարցին պատասխանեց. «Չէ, չի եղել նման հանդիպում…»: Բոստանջյանը հավելեց, որ Ծառուկյանի վերադարձից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մոր հուղարկավորությանն են միայն հնարավորություն ունեցել հանդիպել նրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում