Thursday, 04 06 2026
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
Պետությունը պետք է դառնա քաղաքացու բնակարանային երաշխավորը
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ընդդիմությունը չթողնել անտեր․ Ընտրիր ոչ միայն իշխանություն, այլ նաև ընդդիմություն
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է

Եվրո-Օսկարի գլխավոր մրցանակակիր է դարձել «Մելանխոլիայի» սկանդալային ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը

Շաբաթ Բեռլինում կայացած Եվրոպական կինոակադեմիայի (European Film Awards) մրցանակաբաշխության արարողությանը ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ: Այս մասին հաղորդվում է կինոակադեմիայի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ Կաննի կինոփառատոնի ժամանակ սկանդալ էր բռնկվել Լարս ֆոն Տրիերի շուրջ, երբ վերջինս իր համակրանքն էր արտահայտել Հիտլերի նկատմամբ, որից հետո հայտարարվել էր «պերսոնա նոն գրատա»: Դրանից հետո նա բազմիցս գրավոր և բանավոր ներողություն էր խնդրել, ընդ որում՝ նրա առանձին «մեղայական» խոսքեր միանշանակ չէին մեկնաբանվել լրագրողների կողմից, որից հետո ռեժիսորը երդվել էր այլևս չշփվել լրագրողների հետ:

Բեռլինում ռեժիսորը ներկա չի եղել: Նրա ներկայացուցիչը, բեմ բարձրանալով, ասել է, որ Լարսը «խնդրել է ժպտալ և հնարավորինս բարեկամաբար բոլորին ձեռքով անել»:

Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ է ստացել «Մելախոլիայի» օպերատոր Մանուել Ալբերտո Կլարոն, իսկ նույն ֆիլմում աշխարհի վերջի կադրերը պատկերելու համար մրցանակ է շնորհվել նկարիչ Յետտե Լեմանին:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել օսկարակիր Թիլդա Սուինթոնը «Մենք պետք է խոսենք Քևինի մասին» (We Need to Talk about Kevin) ֆիլմում մարմնավորած դերի համար: Դերասանուհին ներկա չի եղել, մրցանակը վերցրել է պրոդյուսերը:

Կինոփառատոնին ներկա չի գտնվել նաև Քոլին Ֆերտը, որը մրցանակ է ստացել «Թագավորի խոսքը» (The King’s Speech) ֆիլմում մարմնավորած դերի համար: Այս ֆիլմը ստացել է ևս երկու մրցանակ՝ հեռուստադիտողների ինտերնետ-քվեարկության արդյունքներով (People’s Choice Award) և լավագույն մոնտաժի համար:

Եվրո-Օսկարի լավագույն ռեժիսոր է ճանաչվել Սյուզաննա Բիրը՝ In a Better World ֆիլմի համար, լավագույն վավերագրական ֆիլմ՝ Պինա Բաուշին նվիրված Pina ֆիլմը:

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում մրցանակ է ստացել սկսնակ ռեժիսոր Տերրի Քիլիամը՝ The Wholly Family ֆիլմի համար: Լավագույն սաունդթրեք անվանակարգում մրցանակ է շնորհվել Լյոդովիկ Բուրսին Միշել Խազանավիչյուսի The Artist ֆիլմի համր: Լավագույն երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Տոննո Էռանդոյի, Խավիեր Մարիսկալի և Ֆերնանդո Տրուէբայի Chico&Rita ֆիլմը՝ Հավանայում 50-ականների ջազի և սիրո մասին:

Կինոկարիերայի համար պատվավոր մրցանակ են ստացել բրիտանացի ռեժիսոր Սթիվեն Ֆրիրզը և դանիացի դերասան Մեդս Միքքելսոնը:

Բացի այդ, այս տարի շնորհվել է հատուկ պատվավոր մրցանակ, որը բաժին է հասել ֆրանսիացի դերասան Միշել Պիկոլիին: Այս մրցանակն ամեն տարի չի շնորհվում: Վերջին անգամ այն շնորհվել է 2008 թ. լեգենդար պորտուգալացի Մանուել դե Օլիվեյրին, որն այդ ժամանակ դառնում էր 100 տարեկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում