Ինչպես ասվում է WikiLeaks-ի կողմից երեկ հրապարակված ամերիկյան գաղտնի հաղորդագրության մեջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ցանկացել է «փորել Թուրքիայի տակը»:
Փաստաթղթից տեղեկանում ենք, որ ամերիկյան դիվանագետներն պարզել են, որ «Շահ Դենիզ – 2» հանքավայրի գազի վերաբերյալ բանակցությունները դեռ չեն հաջողվել, քանի որ Ադրբեջանի նախագահը խնդիրներ է տեսնում այդ գազի` Թուրքիայի տարածքով արտահանելու վերաբերյալ:
Ալիևը հայտնել է, որ վստահ չէ, որ Թուրքիայի տարածքով գազի տեղափոխումը Եվրոպա կարող է այնքան էլ անվտանգ չլինել: Բացի այդ, Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Թուրքիային տրամադրվելիք գազի ծավալների խնդրում: Թուրքիան ցանկացել է գնել տարեկան ողջ ծավալը` 13 մլրդ խորանարդ մետր գազ: Սակայն ադրբեջանցիներն ամեն կերպ ցանկացել են հասկացնել, որ պատրաստ են Թուրքիային տրամադրել միայն 4 մլրդ խորանարդ մետրը, իսկ մնացածը պետք է վաճառվի Եվրոպա: Բացի այդ, ըստ ամերիկացիների, Ադրբեջանի նախագահը ցանկացել է Թուրքիային հասկացնել, որ «առանց Թուրքիայի» տարբերակներն ավելի նախընտրելի են: Գազի արտահանման համար Ադրբեջանը դիտարկել է Վրաստանի տարբերակը (նշված է, որ սա «Nabucco» ծրագիրն է առանց Թուրքիայի)` Սև ծովի հատակով, դրա վաճառքը Ռուսաստանին և Իրանին: Ադրբեջանը փորձել է նաև ԵՄ և այլ շահագրգիռ օրգանների միջոցով փորձել ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա այս հարցով:
Ադրբեջանի անհանգստությունը կապված է եղել նաև քրդերի կողմից գազամուղի վրա հնարավոր հարձակման հետ:









































