Թունիսում հազարավոր իսլամիստներ և աշխարհիկ շրջանակների ներկայացուցիչներ արդեն մի քանի շաբաթ է՝ ցույցեր են անցկացնում: Պատճառն այն է, որ չափավոր իսլամիստական ‹‹Ալ-Նահդա›› կուսակցությունը Բեն Ալիի հրաժարականից հետո հաղթել է խորհրդարանական ընտրություններում:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ բողոքի ցույցերը տեղի են ունենում Սահմանադրական ասամբլեայի շենքի մոտ:
Բողոքի ցույցի մասնակիցները գտնում են, որ Թունիսի նոր իշխանությունները չեն պաշտպանում իրենց իրավունքները:
‹‹Ալ-Նահդա›› կուսակցությունը, որը փորձում է կազմավորել կոալիցիոն կառավարություն, սահմանազատվում է իսլամիստների բողոքներից:









































