Հետազոտողները Ռեմբրանդտին վերագրվող «Մորուքավոր ծերունու դիմանկարը» նկարի տակ հայտնաբերել են ևս մեկ նկար:
Ինչպես հայտնում է BBC News-ը, ռենտգենը ցույց է տվել, որ ծերունու նկարի տակ կա մեկ այլ նկար: Ավարտին չհասցված նկարում պատկերված դեմքը գրեթե չի երևում, սակայն ուրվագծերը համընկնում են Ռեմբրանդի հայտնի դիմանկարների հետ: Նկարի հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:
Associated Press գործակալության փոխանցմամբ՝ «Մորուքավոր ծերունու դիմանկարը», որը նախկինում վերագրվում էր նկարչի աշակերտներին, իրականում պատկանում է Ռեմբրանդի վրձնին: Դա ապացուցվել է ռենտգենյան ճառագայթային հետազոտությամբ և նկարչական տեխնիկայի ուսումնասիրությամբ: Ռեմբրանդտի գործերի գիտակ, առաջատար փորձագետ Էռնեստ վան դե Վեթերինգի կարծիքով՝ դիմանկարը ստեղծվել է 1630 թվականին:
«Մորուքավոր ծերունու դիմանկարը» պահվում է անհայտ կոլեկցիոների մոտ:









































